Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչո՞ւ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդներ չի ուղարկում Երեւանի ավագանու ընտրություններին

Ինչո՞ւ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդներ չի ուղարկում Երեւանի ավագանու ընտրություններին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչո՞ւ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդներ չի ուղարկում Երեւանի ավագանու ընտրություններին

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն չի իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին:

NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Կոնգրեսից հայտնեցին, որ Հայաստանի իշխանություններին արդեն իսկ տեղեկացրել են, որ չեն կարող դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանում:

«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք վաղօրոք՝ մինչեւ դեռեւս այս ամառ, ծրագրել էինք դիտորդական խումբ ուղարկել Բոսնիա եւ Հերցեգովինա՝ ընտրություններին առաքելություն իրականացնելու, հետեւաբար, չունենք բավարար ռեսուրսներ Հայաստան ուղարկելու առաքելություն նախապատրաստելու համար»,- հայտնեցին Կոնգրեսից:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ տեխնիկական պատճառներով դիտորդություն չի իրականացնի:

«Իսկապես բոլոր նախորդ ընտրություններին մասնակցել են եւ ցավալի է, որ այս անգամ չեն մասնակցում: Մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին փաստաթուղթը կարող էր լինել: Միգուցե ընդհանուր եվրոպական կառույցներում տիրող սպասողական վիճակի հետեւանք է, բայց նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել: Բացի այդ՝ նախկինում առաքելություններին հրավիրել են հանրապետության վարչապետերը, հնարավոր է՝ տեսականորեն նախկինում իրացված արարողակարգային մակարդակի փոփոխությունը որպես մեսիջ ընկալած լինեն եւ այդ պատճառով չեն գալիս»,- ասաց նա:

Էմին Երիցյանի խոսքով, եթե Կոնգրեսը դիտորդական առաքելություն իրականացներ Հայաստանում, գնահատականները կլինեին դրական, իսկ դա նպաստավոր կլիներ Հայաստանի հեղինակության համար. «Կարող էին մեր դիվանագիտական կառույցները մի քիչ ավելի ջանք գործադրեին, որ մասնակցեին. բայց ունենք այն, ինչ ունենք»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan