Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Վերջ «մանվելիզմին»». բողոքի ակցիա Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժնի մոտ

«Վերջ «մանվելիզմին»». բողոքի ակցիա Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժնի մոտ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Վերջ «մանվելիզմին»». բողոքի ակցիա Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժնի մոտ

Էջմիածնում բողոքի ակցիա էին իրականացնում ԵԿՄ տարածքային բաժնի այն անդամներն ու ազատամարտիկները, ովքեր որոշ ժամանակ առաջ 200 քվեով որպես ԵԿՄ տարածքային բաժնի նախագահ են ընտրել Գագիկ Մելքոնյանին: Իսկ նախկին ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, հրաժարական չի ներկայացրել, սակայն ԵԿՄ տարածքային բաժինը նրանից որևէ տեղեկություն չունի:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո մի քանի անգամ ԵԿՄ տարածքային բաժնի նախագահ են ընտրել, սակայն վարչությունը չի աշխատում:

Իշխան Հովհաննիսյանն ասաց, որ ամենաարդար ընտրությունն է տեղի ունեցել, որի արդյունքում որպես տարածքային բաժնի ղեկավար է ընտրվել Գագիկ Մելքոնյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ընտրվել է, սակայն որոշ ուժեր ցանկանում են «պահել» կառույցը. «Ես ընտրվել եմ, սակայն թող հիմա վարչությունը տան ինձ, և կրկին ընտրություն լինի, ես արդարությունից չեմ վախենում»:

 

ԵԿՄ Արմավիրի մարզխորհրդի նախագահ Աշոտ Խաչատրյանն էլ ասաց. «Իրավիճակը վատ է, Էջմիածնում շատ կան կռված տղերք, և ելնելով ինչ-ինչ հանգամանքներից՝ ուզում են՝ իրենց ներկայացուցիչը լինի նախագահ: Որպեսզի խաղաղվի, որևէ խնդիր չլինի, եկել եմ, որ իրավիճակը խաղաղվի։ Մեր խնդիրն է, որ խաղաղվի, համագումարից հետո լինելու են օրինական ընտրություններ»:

Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ևս եկել էր Էջմիածին՝ որպես ԵԿՄ նախագահի թեկնածու և ասաց, որ այս կամ այն ճամբարի են բաժանել կռված տղաներին:
Նա ասաց, որ ԵԿՄ-ն կամավորականների տունն է:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan