Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդում վաճառվել է 9 մլն ռուբլով

Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդում վաճառվել է 9 մլն ռուբլով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդում վաճառվել է 9 մլն ռուբլով

Վիկտոր Ցոյի անձնագիրը չորեքշաբթի աճուրդում վաճառվել է 9 միլիոն ռուբլով։ Գործարքն իրականացրել է «Լիտֆոնդ» աճուրդային տունը։ Լոտի արժեքը մեկնարկային գնից (2,5 մլն ռուբլի) երեք անգամ աճել է։ Երգչի ծոցատետրը վաճառվել է 3 մլն ռուբլով, իսկ «Փոփոխություններ եմ ուզում» երգի ձեռագիրը՝ 3,6 մլն ռուբլով՝ տեղեկացնում է News.am-ը։

Անձնագիրը Ցոյին տրվել է 16 տարեկանում՝ ութ ամիս ուշացումով։ Նրանում տեղեկություն կա Լենինգրադի Մոսկովյան շրջանի ԶԱԳՍ-ում Մարիանա Ռոդովանսկայայի հետ ամուսնության գրանցման մասին։


Ըստ «Լիտֆոնդի» գլխավոր տնօրեն Սերգեյ Բուրմիստրովի՝ աճուրդի տան մասնագետները հարցում են կատարել ՆԳՆ, այնուհետեւ փորձաքննություն են իրականացրել եւ հաստատել են, որ փաստաթուղթը բնօրինակն է։

Ցոյի ծոցատետրում գրանցված են մոսկովյան եւ լենինգրադյան ռոք-երաժիշտների, այդ թվում՝ Բորիս Գրեբենշչիկովի, Մայք Նաումենկոյի, Արտեմի Տրոիցկիի հեռախոսահամարները։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan