Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ընկերները պատմել են Շառլ Ազնավուրի վերջին օրերի մասին

Ընկերները պատմել են Շառլ Ազնավուրի վերջին օրերի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընկերները պատմել են Շառլ Ազնավուրի վերջին օրերի մասին

Շանսոնյե Շառլ Ազնավուրի շրջապատից Le Parisien-ի հետ զրույցում պատմել են նրա վերջին օրերի մասին:

94-ամյա Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ի գիշերը: Դրանից առաջ նա սեպտեմբերի 20-ին վերադարձել էր Ճապոնիայից եւ պատրաստվում էր Ֆրանսիայում ձմեռային համերգաշրջանին: Ընտանիքում պատմում են, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին երգիչը հոյակապ վիճակում էր: «Նա երեքշաբթի պետք է Հայաստան մեկներ Ֆրանկոֆոնիայի շաբաթին մասնակցելու: Ամեն ինչ լավ էր»,- ասել է Ազնավուրի մտերիմների շրջանում աղբյուրը:

 
Ազնավուրի վաղեմի ընկեր եւ հրատարակիչ Ժերար Դավուի խոսքով՝ արտիստն իր վերջին օրն անցկացրել է գրքի վրա աշխատելով: «Կիրակի Շառլը մինչեւ ուշ ժամ գրում էր: Նա աշխատում էր իր չորրորդ հուշագրության վրա: Ինձ ասում էր, որ դա վերջինն է լինելու»,- ասել է Դավուն:

Ազնավուրը նաեւ նոր ալբոմ էր ձայնագրում: «Նա ձայնագրությունը գրեթե ավարտել էր եւ ցանկանում էր այն թողարկել մյուս տարի: Ինչպես սովորաբար, ստեղծել էր 20-25 երգ, որ միայն կեսը թողնի»,- պատմել է հրատարակիչը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan