Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա 2 տարվա ընթացքում, կկառուցվի Ազնավուրի ընտրած հատակագծով

Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա 2 տարվա ընթացքում, կկառուցվի Ազնավուրի ընտրած հատակագծով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա 2 տարվա ընթացքում, կկառուցվի Ազնավուրի ընտրած հատակագծով

«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա և կբացվի 2 տարվա ընթացքում, ֆինանսներ կան։ Ինչպես փոխանցում է՝ Tert.am-ը, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ազնավուր» կենտրոնի ճարտարապետ Արիս Ադամյանը։ Նրա խոսքով՝ շենքի վերջնական տեսքը համաձայնեցված է եղել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

«Նրա կենդանության օրոք քննարկվել են բոլոր փոփոխությունները, մենք մի քանի հատակագիծ ենք ցույց տվել, Ազնավուրն է որոշել ճարտարապետական այս տարբերակը»,- ասաց նա։

Ըստ Ադամյանի՝ առաջին շենքը շատ փոքր է, և այն մեծացվելու է։ Նա պատմեց, որ հին շենքում կներկայացվի Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը։

«Ազնավուրը չէր ցանկանում, որ սա լինի սառը թանգարան, նա ցանկանում էր, որ երիտասարդներն այստեղ երգ սովորեն, ձայնագրման արվեստին տիրապետեն։ Նա թանգարան չէր ցանկանում, այդ պատճառով անունը դրեցինք կենտրոն»,- ընդգծեց Ադամյանը։

«Ազնավուր» կենտրոնի ճարտարապետը հավելեց, որ շենքի մի հատվածը լինելու է թափանցիկ, որպեսզի երևա Արարատ լեռը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan