Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև հոկտեմբերի 20-ին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց: Հուշագրի համաձայն` համալսարանը կաջակցի նախարարությանը երիտասարդական, հայրենաճանաչողական և այլ ծրագրերի շրջանակում կրթական միջոցառումների իրականացմանը: Հայկական վիրտուալ համալսարանը հայոց լեզվի, պատմության  և մշակույթի դասընթացներ կտրամադրի նախարարության կողմից կազմակերպվող «Քայլ դեպի տուն» և այլ ծրագրերի մասնակիցներին:

«Արդեն ինը տարի է ինչ ստեղծել ենք Հայկական վիրտուալ համալսարանը:  25 000  մարդ սփյուռքում հետևում է առցանց  դասընթացներին կամ օգտվում է մեր առցանց գրքերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց   ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

Ըստ Զորյանի` 25 000-ը  շատ փոքր թիվ է, և իրենք ցանկանում են, որ համալսարանում առցանց կրթություն ստացողների թիվն աճի, ցանկանում են  հայոց   լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը`   ճարտարապետությունը, երաժշտությունն իրենց օգնությամբ շատերին հասանելի դառնան:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի խոսքով`  համագործակցությունը փոխշահավետ է, որից բացառապես շահելու է հայկական սփյուռքը: «Սփյուռքի նախարարությունը  ստանձնում է պատասխանատվություն տարածել  ծրագիրը սփյուռքում, որովհետև որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունը, որն ընձեռում  է համալսարանը, էական է: Դեռ փոքր լսարան  է օգտվում դրանից: Նախարարությունը խրախուսելու է, որ համալսարանն ավելի շատ ներկայացվի համայնքներում»,-շեշտեց Հայրապետյանը:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև համագործակցությունն ի գործ է դրվել «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկով, որի 440 մասնակիցները հնարավորություն են ունեցել ութօրյա դասընթացների ընթացքում ծանոթանալ հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին: Համալսարանը նաև անվճար կազմակերպել է ծրագրում ընդգրկված ավելի քան քսան ուսուցչի վերապատրաստումը:

Տեսանյութերով, ինտերակտիվ վարժություններով հարուստ առցանց դասերի շնորհիվ դասընթացները հետաքրքիր են դարձել և արդյունավետ, իսկ բովանդակությունը հարմարեցվել է ուսանողների լեզվի իմացության մակարդակին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan