Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով մայրաքաղաքում  նման մշակութային կոթողների ստեղծման գաղափարը, նշել է, որ այս մեկը հատկապես խորհրդանշական է. «Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ: Ընդ որում, կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հարկ է նաև նշել, որ Երևանը առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է»:

Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվել է ուրախ համերգային ծրագրով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan