Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է խոսքը, հստակ գումարով փաթեթ է պետք. Ն. Փաշինյան

Ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է խոսքը, հստակ գումարով փաթեթ է պետք. Ն. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է խոսքը, հստակ գումարով փաթեթ է պետք. Ն. Փաշինյան

Գյումրիում Կառավարության արտագնա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։

«Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը արձագանքելով չհամաձայնեց այն ասվածի հետ, թե ծանոթ չեն իրավիճակին։ «Այդ դեպքում ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար» ,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը և ստացավ պատասխան Ավետիք Էլոյանից` շատ:

«Պարո՛ն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ, կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - շարունակեց վարչապետի պաշտոնակատարը և ավելացրեց, որ շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։

«Ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձևավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Գրում է՝ Tert.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan