Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

ԱՄՆ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

Այս շաբաթ ԱՄՆ դեսպանությունը սիրով ընդունեց Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությանը, որը ղեկավարում էին նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Պատվիրակությունը մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հայ ժողովրդին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Նահանգապետ Քոլյերը ՀՀ կառավարությանը փոխանցեց հռչակագրեր, որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր: Նահանգապետի կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988թ., երբ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում ՝ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին:

Ուրբաթ օրը պատվիրակությունը Գյումրիում պատիվ ունեցավ մասնակցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Աղետների դիմակայության օրվա միջոցառումներին և ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշահամալիրում:

Պատվիրակությունը նաև ուղևորվեց Վանաձոր՝ հանդիպելու Ապագա առաջնորդների փոխանակման ՖԼԷՔՍ ծրագրի շրջանակում այս պահին Կանզաս նահանգում ուսանող ավագ դպրոցի սան Էմիլյա Նազինյանի ընտանիքին: Նահանգապետը ուրախությամբ ընտանիքին փոխանցեց Էմիլյայի ուղարկած փաթեթը և ընդունեց ընտանիքի պատրաստած փաթեթը, որն իր հետ կտանի և կհանձնի Էմիլյային, քանզի անչափ կարևորում է ընտանեկան կապերը պահպանելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե ընտանիքի անդամները միմյանցից հազարավոր մղոններ հեռու են:

Այս շաբաթ ավելի վաղ գեներալ Թաֆանելին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին հանդիպում էր ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ: Գեներալը նաև հանդիպումներ է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների հետ և հետևել երկրաշարժի սիմուլյացիոն վարժանքին:
Գեներալ Թաֆանելին ղեկավարում է Կանզասի Ցամաքային ուժերի և ավիացիայի ազգային գվարդիան: Կանզասի ազգային գվարդիան այս տարի ավելի վաղ տոնեց Հայաստանի հետ գործընկերության 15-ամյա հոբելյանը: Գործընկերությունը մեկնարկել է 2003թ. և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Կանզաս նահանգը համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր ու փոխանակումներ զինված ուժերի, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ գործունեության, բիզնեսի, առողջապահության, հանրային առողջապահության, կրթական և մարդասիրական հարցերի շուրջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan