Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու. Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին

Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու. Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու. Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս անգամ բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Եկամուտների հաշվառման և գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:

Կարևորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որևէ հարց անպատասխան չի մնալու:

Երևանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլևս դրանք չեն օրինականացվելու: Միևնույն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan