Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բիզնես, մշակույթ, բժշկություն. Քյոլնում բնակվող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում

Բիզնես, մշակույթ, բժշկություն. Քյոլնում բնակվող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բիզնես, մշակույթ, բժշկություն. Քյոլնում բնակվող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում

Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվում է մոտ 8 հազար հայ։ Նրանք ներկայացված են ամենատարբեր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը։

«Քյոլնում ու նրա շրջակայքում ապրում է մինչև ութ հազար հայ, այս թիվը պետք է մոտավոր ընդունել, որովհետև հստակ վիճակագրություն չունենք։ Ինչու են Քյոլնում հայերը շատ, որովհետև այն արդյունաբերական շրջան է։ Հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում ՝ բիզնես, մշակույթ, առողջապահություն, իրավաբանություն։ Կարող ենք ասել, որ Գերմանիայի հայ համայնքը կազմավորման փուլում է, որովհետև վերջին շրջանում ամենատարբեր երկրներից եկած հայերը կամաց-կամաց միմյանց հետ մերվում են»,-ասաց նա։ Համայնքում չկան ընդգծված հարուստներ, հիմնականում միջին խավ է։ 

Վարդապետը նկատեց, որ Գերմանիայի հայ համայնքում վերջին ամիսներին հայաստանյան փոփոխությունների հետ կապված շատ դրական տրամադրվածություն կա։

«Ես անձնապես պատկանում եմ մի պարսկահայ սերնդի, ով տարիներ առաջ տունդարձի ճանապարհը բռնեց։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ շատերի համար կրկին տունդարձի հնարավորություն լինի։ Հատկապես գոնե այն խումբը, որը Հայաստանից դուրս է եկել առողջական խնդիրների, քաղաքական, սոցիալական և այլ պատճառներով։ Սա մի հույս է, որ ամեն մի հայի մեջ պետք է ապրի»,-ավելացրեց Գերմանահայոց թեմի առաջնորդը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan