Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը

Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են  ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության  կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական  հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու բաժնի պետերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանն առաջարկել է ներկայացնել նշված ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ ըստ հիմնարկների:  Բժշկական սպասարկման ոլորտում հիմնական խնդիրը թափուր հաստիքային միավորների առկայությունն էր, ինչը էապես դժվարացնում է հիմնարկների բուժանձնակազմի կողմից շուրջօրյա հերթապահության իրականացումը:

Ա. Մխոյանը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչպես նաև կկատարվի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:

Քննարկվել են նաև բժշկական սարքավորումների անսարքությանը և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:

Ծառայության պետը հանձնարարել է խստորեն պահպանել Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման բոլոր պահանջները, պատշաճ կատարել բժշկական փաստաթղթավորումը: Ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրել է քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժման հարցին՝ շեշտելով, որ ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք:

Անդրադառնալով սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ ծառայության պետը հատկապես կարևորել է հոգեբանի աշխատանքը՝ նշելով, որ հիմնարկի հոգեբանի առաջնահերթ խնդիրն է հասկանալ անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պատճառները, առանձնահատուկ շեշտեց հոգեբանի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Հանձնարարել է պահպանել ՀՀ արդարադատության նախարարի՝ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանի պահանջները՝ բացառելով կամայական  գործողությունները:

Խորհրդակցության ավարտին Ա. Մխոյանը մեկ անգամ ևս կոչ է արել տեղում ամենօրյա աշխատանքներ իրականացնել ենթակաների հետ ոլորտին վերաբերող իրավական ակտերի առավել հստակ իմացության և ճշգրիտ փաստաթղթավորման ուղղությամբ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարման հարցերում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan