Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 1-ին կայացել է  Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հւնվարի  25-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են  մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 24309 զանգ, 584 դեպք-պատահար, որից 78-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 15 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում անցկացվել է 24 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

Խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվել է մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին համազգեստի կրման կանոններին, գույք-տեխնիկայի սպասարկման ընթացակարգերին, փրկարար ծառայողների մտավոր և ֆիզիկական պատրաստվածությանը, գրանցամատյանների լրացման կարգին, կադրային քաղաքականությանը և այլն: ՓԾ տնօրենն ընդգծել է, որ հայ փրկրարները թե´ հանրապետությունում, թե´ արտերկրում պետք է միշտ պատվով ներկայանան՝ ունենալով բարձր մտավոր ու ֆիզիկական պատրաստվածություն:

Ա.Նահապետյանն անդրադարձել է նաև տույժերի ենթարկման և խրախուսումների շնորհման ընթացակարգերին՝ հանձնարարելով խստագույնս պահպանել դրանց տրամադրման և վերացման ժամանակացույցը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan