Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ոստիկանները բացահայտել են Օտյան փողոցում կատարված ավազակային հարձակման դեպքը

Ոստիկանները բացահայտել են Օտյան փողոցում կատարված ավազակային հարձակման դեպքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանները բացահայտել են Օտյան փողոցում կատարված ավազակային հարձակման դեպքը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից նստել էր իր վարած տաքսի ավտոմեքենան և հասնելով Օտյան փողոց` անհայտ առարկայի սպառնալիքով իրենից պահանջել էր գումար, ինչը չստանալով՝ հարվածել էր իր դեմքին, գցել ավտոմեքենայից և փախցրել այն: Մեքենան նույն օրը, ժամը 01.50-ին, հայտնաբերվել էր Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Մամիկոն Ս.-ն (08.11.2018թ համաներումով ազատված, դատապարտված ՀՀ քր. օր. 202 հոդ. 2-րդ մասով/: Նա նույն օրը, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել քննչական բաժին:
Մամիկոն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan