Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փետրվարի 1-ից 4-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 90 դեպք

Փետրվարի 1-ից 4-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 90 դեպք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փետրվարի 1-ից 4-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 90 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, ապօրինի ծառահատման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու դատական ակտը չկատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, կողոպուտի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 3, ավազակային հարձակման և պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan