Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քուվեյթի Ալ Ահմադի նահանգի ղեկավարը հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն

Քուվեյթի Ալ Ահմադի նահանգի ղեկավարը հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քուվեյթի Ալ Ահմադի նահանգի ղեկավարը հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 12-ին հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ Ահմադի նահանգի նահանգապետ, շեյխ Ֆաուազ Ալ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի (Sheikh Fawaz Khaled Al-Hamad Al-Sabah) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նահանգապետ Ալ-Սաբահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ տեղեկություն է տրամադրել Ալ Ահմադի նահանգի վերաբերյալ՝ հայտնելով Հայաստանի համապատասխան տարածքային միավորի հետ համագործակցելու պատրաստակամություն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ տրամադրած տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր համար շատ հաճելի է ծանոթությունը Ալ Ահմադի նահանգին և անձամբ նահանգապետի հետ՝ ընդգծելով, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորություններ է տեսնում։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan