Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ կհաղթի մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում

Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ կհաղթի մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ կհաղթի մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում, այս մասին նա հայտարարել է «Україна» հեռուստաալիքով հեռարձակվող «Головна тема. Вибір» հաղորդման ժամանակ:

Պորոշենկոն նշել է, որ լիովին վստահ է իր հաղթանակի հարցում, և հույս է հայտնել, որ ուկրաինացիներն արդարացիորեն կգնահատեն իր անցած պաշտոնավարման տարիների արդյունքները:

«Ես կարող եմ ասել, որ լիովին վստահ եմ հաղթանակիս հարցում… Ես շատ եմ ճանապարհորդում երկրով մեկ, հանդիպում եմ մարդկանց հետ, ես տեսնում եմ աջակցության ու պատասխանատվության այն աստիճանը, որ ցուցաբերում է ուկրաինացի ժողովուրդը», - ասել է Պորոշենկոն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես նա կընդունի, եթե ի վերջո հաղթի մեկ այլ թեկնածու, Ուկրաինայի գործող նախագահը նշել է, որ կճանաչի «ուկրաինացի ժողովրդի հաղթանակը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan