Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով հրշեջների ներկայացուցչին: «Հրդեհը մարվել Է: Մենք կշարունակենք հետեւել մնացորդային օջախներին եւ հովացնել շիկացած կառուցվածքները, որպեսզի կրակը չվերսկսվի»,- մեջբերում Է հրատարակությունը հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի խոսքը:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Արտակարգ պատահարի վայր Էին ժամանել Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը: Փարիզի Աստվածամոր տաճարը գտնվում Է քաղաքի կենտրոնում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհդանիշն Է, ինչպես նաեւ Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկը: Այն կառուցվել Է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ 1163-ից մինչեւ 1345 թվականն ընկած ժամանակաշրջանում: Գոթական տաճարի վերականգնումը կատարվել Է 19-րդ դարում. վերանորոգվել Է արձանների մասը, որը վնասվել Էր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես նաեւ կանգնեցվել Է նոր սայրաձող: Տարեկան տաճար Է այցելում 14 միլիոն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan