Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել Է տաճարի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»,- ասել Մակրոնը: «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել Է նա:

«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,- հավելել Է Մակրոնը: «Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,- ընդգծել Է Մակրոնը: Նա տաճարում մոլեգնած հրդեհը համարել Է «իսկական ողբերգություն»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan