Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանում տարածված մերսման սրահները թրաֆիքինգի օջախ են, ուսումնասիրե՛ք այս երևույթը. Սերգեյ Բագրատյանը՝ Գեմաֆին Գասպարյանին

Երևանում տարածված մերսման սրահները թրաֆիքինգի օջախ են, ուսումնասիրե՛ք այս երևույթը. Սերգեյ Բագրատյանը՝ Գեմաֆին Գասպարյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանում տարածված մերսման սրահները թրաֆիքինգի օջախ են, ուսումնասիրե՛ք այս երևույթը. Սերգեյ Բագրատյանը՝ Գեմաֆին Գասպարյանին

«Գաղտնիք  չէ, որ այսօր ՀՀ-ում՝ հատկապես Երևան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները. այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Հիմա թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկու կետերն էլ կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել»: Այս մասին ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:

«Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:

Փոխնախարարն էլ նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված երկու գործընթաց կա՝ աջակցության և պաշտպանության: «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է և միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք և աջակցում ենք»,- ասաց փոխնախարարը:

Սակայն Բագրատյանին այս պատասխանը դուր չեկավ: «Հարգելի պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ Դուք ինձ ուղղորդեք ինչը՝ որտեղ: Ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները, համապատասխան եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին:Ճիշտ կլինի, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնեք այդ ուսումնասիրությունները, թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ Ձեզանից լավ գիտենք»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանի այս դիտարկմանն էլ փոխնախարարը շատ կարճ պատասխանեց. «Ուրախ եմ»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan