Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ամենաճիշտ և կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքականությանն անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց, որ այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է եղել:

«Ի սկզբանե ես չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել: Ըստ իս ֆուտբոլային դիվանագիտությունն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա  ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել: Այս հարցում մենք նախապայմանների լեզվով երբեք չենք խոսել»,- հայտարարեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan