Պարտվող հայն ընդդեմ պայքարողի. մեր ո՞ր էությունն է հաղթել 1915-ից հետո. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Աղուզումցյանի հետ



Ցեղասպանված հայը կոտորածից հետո ստիպված եղավ կրկին տուն կառուցել ու ընտանիք կազմել և ամենակարևորը` սերունդ դաստիարակել: Սակայն ի՞նչ դաստիարակություն կարող էր տալ հոգեբանական մեծ ցնցում ապրած մարդը: Ժամանակակից հայի կացութաձևի ու հոգեբանության մեջ անցյալի հետքը գտնելու համար Հայաստանում անգամ հետազոտական աշխատանքներ են տարվում: Հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը վստահ է՝ այդ հետազոտությունները մեզ ոչ թե իբրև զոհ են բացահայտելու, այլ իբրև պայքարող տեսակ: Ցեղասպանության հոգեբանական հետևանքների, գլոբալիզացիայի, ժամանակակից ծնողի դերի և այլնի մասին խոսել է պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը :