Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գործադիրն ԱԳՆ-ին շուրջ 350 մլն դրամ հատկացրեց արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով

Գործադիրն ԱԳՆ-ին շուրջ 350 մլն դրամ հատկացրեց արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գործադիրն ԱԳՆ-ին շուրջ 350 մլն դրամ հատկացրեց արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ Արտաքին գործերի նախարարությանը 347 մլն 522 հազար դրամ հատկացվեց` օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կայացվեց կառավարության ապրիլի 25-ի նիստում:

«Երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց, որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար: Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից և այլն: ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը: Կատարված հաշվարկների համաձայն այդ ծախսերը կազմում են 347,522.4 հազ. ՀՀ դրամ կամ 714 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan