Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ բժիշկները Սիրիայում բազմաթիվ վիրահատություններ են կատարել. Նազելի Էլբակյան

Հայ բժիշկները Սիրիայում բազմաթիվ վիրահատություններ են կատարել. Նազելի Էլբակյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ բժիշկները Սիրիայում բազմաթիվ վիրահատություններ են կատարել. Նազելի Էլբակյան

2019թ–ի փետրվարի 8–ից հայկական 83 հոգուց բաղկացած հումանիտար առաքելության խումբը Սիրիայում է՝ հումանիտար առաքելությամբ, այս ընթացքում մեկ սակրավոր վիրավորվել է եւ այժմ Հայաստանում է, Սիրիայում աշխատում են 82 սակրավոր եւ բժիշկ։

Թե Սիրիայի բնակիչները, թե հալեպահայերը որպես եղբայրական առաքելություն են ընդունում Հայաստանի հումանիտար առաքելության խմբին։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ փոխանցելով Սիրիայում Հայաստանի հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերը։

Ըստ նրա, բժիշկներից եւ ականազերծողներից բաղկացած խմբի տեղակայման մշտական վայրը Հալեպի թաղամասերից մեկում է. բժիշկները աշխատում են Հալեպի 4 հիվանդանցներում եւ մինչ այժմ բազմաթիվ վիրահատություններ են կատարել։ Հալեպում աշխատում են մանկաբույժներ, գինեկոլոգներ, վիրաբույժներ են. հայ մասնագետները թե հայերի են բուժում, թե Սիրիայի բնակիչներին։

Նազելի Էլբակյանը շեշտեց, որ ականազերծողները հիմնականում աշխատում են Հալեպում եւ հարակից հատվածներում, որոնք առնչվում են բնակչության հետ. բնակավայրերի եւ դպրոցների մոտակայքը, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքի ռիթմը։

Ինչ վերաբերում է ականներին, ապա Նազելի էլբակյանը նշեց, որ հանդիպում է ինչպես հակատանկային, այնպես էլ հակահետեւակային ականներ, շատ են հանդիպում նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տարբեր կառուցվածք ունեն։

«Մեր սակրավորները ունենում են տեսական եւ գործնական պարապմունքներ,

խմբերի են բաժանվում, կատարելագործում են իրենց գիտելիքները՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերի առումով, որպեսզի կարողանան հանդիպող տարբեր տեսակաների ինքնաշեն պայթուցիկները ականազերծեն»,– ասաց Նազելի Էլբակյանը։

Ըստ նրա, հայ սակրավորները շփվում են երեխաների հետ, ընդհանրապես շատ լավ է վերաբերմունքը հալեպահայերի կողմից, մեծ ոգեւորություն կա։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan