Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը

Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է փոփոխություններ անել երկրի միգրացիոն քաղաքականությունում, ինչի մասին նա նշել է պաշտոնական նախագահական հուշագրում, գրում է The Hill-ը:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են այդ թվում նաև ապաստանի տրամադրման կարգին, հնարավորություն կտան երկրի միգրացիոն համակարգն ապահովագրելու ապօրինի ներգաղթյալների կողմից չարաշահումներից, անվտանգ պահելու երկրի պետական սահմանը:

Հուշագրի համաձայն՝ իշխանություններն ապաստանի տրամադրման բոլոր դիմումները, բացառությամբ հատուկ դեպքերի, պետք է ուսումնասիրեն դրանց ներկայացումից հետո հաջորդ 180 օրվա ընթացքում:

Ըստ մասնագետների՝ հուշագիրը ներգաղթյալների համար հավելյալ խոչընդոտներ կստեղծի ապաստանի համար դիմելու հարցում:

Հուշագիրը կոչ է անում ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին և ներքին անվտանգության քարտուղար Քևին ՄքԱլինանին 90 օրվա ընթացքում զբաղվել այս առաջարկներով:

Իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը պարբերաբար քննադատել է ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը՝ հայտարարելով, որ դեմոկրատները կոտրել են համակարգը: Նա կոչ է արել դեմոկրատներին համագործակցել հանրապետականների հետ ու հանուն պետական սահմանի անվտանգության վերացնել միգրացիոն համակարգում առկա սողանցքները:

 
 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan