Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Վեոլիա ջուրը» նախապատրաստվում է հորդ անձրևներին. սահմանվել է հերթապահություն

«Վեոլիա ջուրը» նախապատրաստվում է հորդ անձրևներին. սահմանվել է հերթապահություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Վեոլիա ջուրը» նախապատրաստվում է հորդ անձրևներին. սահմանվել է հերթապահություն

«Վեոլիա ջուր» ընկերությունը ձեռնարկում է միջոցներ առաջիկայում սպասվող անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ:

 
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» - հայտնում է նա տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաև ռելևֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված քաղաքի բարձրադիր հատվածներից անձրևաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ և ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրևատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրևաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում:

Ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան և վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին:

Միևնույն ժամանակ, Վեոլիա ջուր ընկերությունը հորդորում է երևանցիներին այս օրերին հնարավորին ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց, ինչպես նաև անձնական տրանսպորտ վարելուց՝ խուսափելու համար խցանումներից և անհարմար վիճակում հայտնվելուց»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan