Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոմպեոն հայտարարել Է, որ Բաղդադ իր այցի պատճառն Իրանի աճող ակտիվությունն Է

Փոմպեոն հայտարարել Է, որ Բաղդադ իր այցի պատճառն Իրանի աճող ակտիվությունն Է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոմպեոն հայտարարել Է, որ Բաղդադ իր այցի պատճառն Իրանի աճող ակտիվությունն Է

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ Է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել Է Փոմպեոն ինքը Բաղդադում իր այցի ավարտից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բաղդադ իմ այցելության պատճառը տարածաշրջանում Իրանի ակտիվության Էսկալացիան Է»,- նշել Է Փոմպեոն: Նա հավելել Է, թե ԱՄՆ-ը ցանկանում Է, որ Իրաքը լինի ինքնիշխան պետություն եւ կախված չլինի որեւիցե այլ երկրից»: Ավելի վաղ հաղորդվել Է, որ պետքարտուղարը մայիսի 7-ի երեկոյան Բաղդադում բանակցություններ Է վարել Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ: Նշվում Է, որ Փոմպեոն Բաղդադ Է ժամանել՝ չեղյալ հայտարարելով այցը Գերմանիա, ինչպես նաեւ Իրանի վրա ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման ուժեղացման ֆոնին:

Վաշինգտոնի վարչակազմը Բեռլին այցի չեղարկումը բացատրել Է «միջազգային անվտանգության ոլորտի խնդիրներով»: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ այդ որոշումը կարող Է կախված լինել այն բանի հետ, որ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ Է ստացել տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի կողմից իբր պատրաստվող հարձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan