Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ: Մեկնարկը տրվեց ավանդական խոսքերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան: Լսեք և դիտեք Կարմիր հրապարակը: Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքերթ»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավանդույթի համաձայն «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ բերեց Ռուսաստանի դրոշն ու հաղթանակի լեգենդար կարմիր դրոշը, որը մարտիկները ծածանել են Ռեյխստագի վրա:

Կենտրոնական տրիբունայում են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Ավանդույթի համաձայն՝ նախարարը Շոյգուն անցավ շքերթի շարքերով և ողջունեց Կարմիր հրապարակում կանգնած զինծառայողներին: Այնուհետև կենտրոնական տրիբունայի մոտ նախարարը ՌԴ նախագահին զեկուցեց, որ զորքը պատրաստ է շքերթի։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քանի 13 հազար զինծառայող, ներկայացվել է ավելի քան 130 միավոր արդիական սպառազինություն եւ զինտեխնիկա։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan