Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարդենիկ գյուղը հայտնի է նաև ՌԴ-ում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ նախակրթարանի հարցը կլուծենք. վարչապետ

Վարդենիկ գյուղը հայտնի է նաև ՌԴ-ում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ նախակրթարանի հարցը կլուծենք. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարդենիկ գյուղը հայտնի է նաև ՌԴ-ում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ նախակրթարանի հարցը կլուծենք. վարչապետ

Գեղարքունիքի մարզում այսօր ընթացող բիզնես համաժողովին Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկը գյուղի մանկապարտեզների հետ կապված հարց բարձրացրեց:

 
«Վարդենիկ գյուղը 25 տարի մանկապարտեզ չունի: Ես գիտեմ, որ Դուք ժառանգել եք ոչ լավ իրավիճակ, մենք ուզում ենք կանգնել Ձեր կողքին»,-ասաց նա` իր խոսքն ուղղելով վարչապետին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է առնվազն երեխաների 70 տոկոսին նախակրթարանով ապահովեն, և այդ ծրագրերն ընթացքի մեջ են:

 
«Վարդենիկ գյուղի խնդիրը պարոն մարզպետը կքննարկի, և կարծում եմ, որ դա լուծելի խնդիր է: Վարդենիկ գյուղը շատ հայտնի գյուղ է նաև Ռուսաստանում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ այդ հարցը կլուծենք»,-ասաց նա:

Բնակչի հաջորդ հարցը վերաբերում էր հողերի սեփականաշնորհմանը: Նա նախ տեղեկացրեց, որ ինքը ներդրող է, ներդրումներ ունի Ռուսաստանում, բայց ցանկանում է վերադառնալ Հայաստան և իր պես շատ գործարարներ:

«Ուզում եմ հասկանալ, հողերը մենք կտրատել ենք, սեփականատերերն այստեղ չեն, ինչպ՞ես ենք անելու, ի՞նչ մեխանիզմով, որ այդ հողերը կարողանանք հետ բերել, հողերի մեծամասնությունը մշակված չեն»,-ասաց բնակիչը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan