Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ

Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան կատարելիք այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները:

 
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո:

Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:

 
Պետքարտուղարությունից նշել են, որ սպառազինման վերահսկողության հարցը նույնպես կլինի ՌԴ-ում Պոմպեոյի բանակցությունների թեմաներից:

Բացի այդ, նշվում է, որ կքննարկվեն մի շարք երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին, ինչպես օրինակ՝ Վենեսուելային, Սիրիային, Ուկրաինային, Իրանին և Հս. Կորեային վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայք Պոմպեոն մայիսի 12-14-ը կայցելի Ռուսաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan