Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատգամավորը մշակում է Հայաստանի ծովային օրենսդրություն

Պատգամավորը մշակում է Հայաստանի ծովային օրենսդրություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատգամավորը մշակում է Հայաստանի ծովային օրենսդրություն

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը մշակում է ծովային օրենսդրություն: Ծովային ելք չունեցող երկրին դա հնարավորություն կտա ունենալ սեփական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ զրույցում այս մասին ներկայացրեց պատգամավորը:

«Հայաստանը ԵԱՏՄ այն երկիրներից է, որն ընդհանուր սահման չունի անդամ երկրների հետ: Եվ բեռնափոխադրման համար լոգիստիկ առումով խնդիրներ են առաջանում: Կապող ճանապարհը Լարսի անցակետն է, որում տարվա մեջ մի քանի անգամ խցանումներ են լինում` թե եղանակի, թե ծանրաբեռնվածության պատճառով: Միակ այլընտրանքային ճանապարհը ծովն է, որը մինչ այժմ օգտագործել ենք լաստանավի միջոցով: Դիտարկում ենք կոնտեյներային փոխադրումների ելքը։ Ես նաև նախաձեռնում եմ ծովային օրենսդրություն: Աշխարհում 44 երկրի, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով իրավունք է տրված ունենալ իրենց օրենսդրությունը և դառնալ «ծովային երկիր»` իրենց ամենամոտ երկրի միջոցով իրականացնելով ծովային փոխադրումներ: Ունենալով ծովային օրենսդրություն՝ իրավունք ենք ձեռք բերում ունենալ հայկական դրոշով նավեր»,-ներկայացրեց Փամբուխչյանը:

Պատգամավորի կարծիքով՝ դա նաև կխթանի ներդրումները, որովհետև շատ մարդիկ, վճարումներ կատարելով, կօգտվեն հայկական դրոշով նավերից, որ ստանան այն առավելությունները, ինչը կունենա Հայաստանը: Մանավանդ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և որևէ երկրի տնտեսավարող արտահանման համար օգտագործելով հայկական դրոշը՝ այսինքն` հայկական նավը, կարող է օգտվել Հայաստանի առավելություններից:

Պատգամավորը հիշեց Մոնղոլիայի օրինակը, որը չունենալով ծով, ունի իր անունով գրանցված մոտ 700 նավ: Եվ աշխարհի շատ տնտեսավարողներ վճարում են, որ Մոնղոլիայի դրոշով նավարկեն:

Փամբուխչյանի խոսքով՝ օրենսդրությունը գրելու գործընթացը գրեթե ավարտին է մոտենում, որից հետո պետք է անցնի թե իրավական, թե այլ փորձաքննություն։ Պատգամավորը նշեց նաև, որ սեփական դրոշով նավեր ունենալուց հետո հաջորդ քայլը կարող է այն լինել, որ Հայաստանը մեկ այլ երկրում կարող է ունենալ սեփական նավահանգիստ, գրասենյակ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan