Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինը եւ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը

Պուտինը եւ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինը եւ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ Է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Նաեւ արծարծվել Է Ռուսաստանի նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահի միջեւ հնարավոր շփում անցկացնելու հարցը, մասնավորապես, «քսանյակի»՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- ասել Է Ուշակովը:

 
ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մայիսի 14-ին բանակցություններ Է վարել Լավրովի հետ, ինչից հետո նրան ընդունել Է Պուտինը: Լավրովը եւ Փոմպեոն Սոչիում վարել են մոտավորապես երեքժամյա բանակցություններ՝ քննարկելով, ինչպես նշել Է արտգործախարարության ղեկավարը, երկկողմ հարաբերությունները, առավել հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրադրությունն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը: Կողմերը համաձայնության են եկել, որ «անհրաժեշտ Է ջանալ գործնական քայլեր ձեռնարկել (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրադրության շտկման ուղղությամբ», ընդգծել Է Լավրովը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Փոմպեոյի հետ Պուտինի հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել Է, որ «ճեղքում առայժմ չի զգացվում, բայց ամերիկյան կողմից գործարար տրամադրվածություն դրսեւորվեց»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan