Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԿԳ նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

ԿԳ նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԿԳ նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ տղեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԲ ծրագրում ներառված ավագ դպրոցների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով հավաստագրված երեք դպրոցներում՝ Դիլիջան UWC, Քվանտ վարժարանում և Շիրակացու ճեմարանում ծրագրի ներդրման արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ծրագրի ճանաչման, համադրելիության և ՀՀ բուհական համակարգում ՄԲ շրջանավարտների ընդգրկման հնարավորության հարցերին: ԿԳ նախարարը նշել է, որ վերոնշյալ դպրոցները ՄԲ ծրագրերով դրական արդյունքներ են արձանագրել, և պետք է աշխատել, որ ծրագիրը բուհերի ընդունելության ազգային համակարգի հետ համադրելի լինի՝ չառաջացնելով լրացուցիչ խնդիրներ:

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պետք է կատարվի պետական դպրոցների կրթական ծրագրերի համեմատություն և համադրում ՄԲ առարկայական ծրագրերի բովանդակության հետ, ինչպես նաև մշակվի գնահատման համակարգերի համադրելիության ձևաչափ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այլ երկրներում Միջազգային բակալավրիատի ծրագրերի ճանաչման փորձին:

Նշենք, որ տեղի է ունեցել նաև Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, ՄԲ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի և Հայաստանում գործող ՄԲ ծրագրերով հավաստագրված երեք դպրոցների՝ Դիլիջան UWC, «Քվանտ» վարժարանի և Շիրակացու ճեմարանի համատեղ ջանքերով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan