Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չեմ հիշում, թե այդ պահին Լևոն Երանոսյանն ինչով էր զբաղված. Վալերիյ Օսիպյանը՝ անցած տարվա իրադարձությունների մասին

Չեմ հիշում, թե այդ պահին Լևոն Երանոսյանն ինչով էր զբաղված. Վալերիյ Օսիպյանը՝ անցած տարվա իրադարձությունների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չեմ հիշում, թե այդ պահին Լևոն Երանոսյանն ինչով էր զբաղված. Վալերիյ Օսիպյանը՝ անցած տարվա իրադարձությունների մասին

Նախորդ տարվա քաղաքական ակցիաների ժամանակ ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ ավելացնելով՝ արդյունքը եղել է այն, որ որևէ բախում չի եղել:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը քրեական հետապնդման ենթարկվում, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է եղել, Օսիպյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

Հարցին, թե նախորդ տարվա ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու գործողություններն օրինակա՞ն են եղել, ինչպես Երանոսյանն է պնդում, ոստիկանապետը պատասխանեց. «Այդ պահին ստեղծված իրավիճակում իմ գործառույթներն այնքանով չէին սահմանափակվում կամ ուղղորդված չէին, որ ես հետևեի Լևոն Երանոսյանի գործողություններին։ Ես բավական անելիք ունեի այնտեղ՝ կազմակերպչական, անվտանգության ապահովման, ես չեմ հիշում, թե այդ պահին Երանոսյանն ինչով էր զբաղված»:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan