Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հեղափոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դատական համակարգի բարեփոխումներին

Հեղափոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դատական համակարգի բարեփոխումներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հեղափոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դատական համակարգի բարեփոխումներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դատարանները շրջափակելու ակցիային հաջորդած միջազգային արձագանքները հիմնականում դրական է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում դեռևս անցած տարի մայիսին սկսված հեղափոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ, քանի որ առաջին փուլով գործադիրում հեղափոխություն տեղի ունեցավ, 2-րդ փուլով՝ օրենսդիրում, և փորձը ցույց է տալիս, որ 3-րդ փուլի անհրաժեշտությունը ևս կա։

«Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին, ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել այս ոլորտում բարեփոխումներ կատարելու»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ԱԽ քարտուղարը:

Դիտարկմանը, թե ոչ մի դատավոր մինչ այս պահը դեռ հրաժարական չի տվել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա չի չափվում դատավորների հրաժարականով, հիմնական նպատակն այն չէր, որ դատավորները հրաժարական տան, նպատակը ոլորտում բարեփոխումներ կատարելն է»։

Ախ քարտուղարը դրական է համարում նաև միջազգային հանրության արձագանքը, որ այդ բարեփոխումներին կաջակցեն ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական առումով:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan