Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ավելի քան 700 000 մարդ. Եմենի իշխանությունները հայտնել են՝ պատերազմի տարիներին հիվանդություններից ու սովից որքան մարդ է զոհվել

Ավելի քան 700 000 մարդ. Եմենի իշխանությունները հայտնել են՝ պատերազմի տարիներին հիվանդություններից ու սովից որքան մարդ է զոհվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ավելի քան 700 000 մարդ. Եմենի իշխանությունները հայտնել են՝ պատերազմի տարիներին հիվանդություններից ու սովից որքան մարդ է զոհվել

Եմենում ընթացող բազմամյա պատերազմը և սուր մարդասիրական ճգնաժամն ավելի քան 700 000 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Եմենի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուսեֆ ալ Հադիրին:

Հայտնի է, որ 2014թ.-ից ի վեր Եմենում տուժել է բնակչության 70%-ից ավելին: Եմենի շրջափակման պատճառով առաջացած հիվանդությունների, խոլերայի, փայտացման, գրիպի, տարբեր վիրուսների համաճարակների և սովի հետևանքով այս կամ այն կերպ 16 մլն մարդ է տուժել, իսկ մինչ այս պահը զոհվել է 700 000-ից ավելի բնակիչ:

«Իրավիճակն աղետալի է: Այժմ մեզ մոտ 5 տարեկանից փոքր 2,44 մլն երեխա սովի է մատնված, նրանցից 400 000-ը տառապում է խիստ թերսնումից: Դրա հետևանքով ամեն տարի 80 000 երեխա է մահանում»,- ասել է ալ Հադիրին:

Նա հավելել է, որ բեղմնավոր տարիքում գտնվող շուրջ 2 մլն հասուն կին տառապում է թերսնումից, ինչը կարող է շատ վատ անդրադառնալ հաջորդ սերնդի վրա:

Հիշեցնենք, որ Եմենում կառավարության և հուսիթների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan