Չինաստանում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել հորդառատ անձրեւների պատճառով




Չինաստանի իշխանությունները մոտավորապես 48 հազար բնակիչների են տարհանել երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Տեղի արտակարգ ծառայությունների տեղեկատվության համաձայն, անձրեւները հեղեղումներ են առաջացրել 30 շրջանում եւ ինը քաղաքում:
Նշվում Է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել ավելի քան 354 հազար մարդ, մոտավորպես 48 հազար բնակիչների տարհանել են ավելի անվտանգ շրջաններ: Առավել շատ տուժած Տյանդեն շրջանում տարերքը ոչնչացրել Է 2,7 հազար հեկտարից ավելի գյուղատնտեսական հանդակներ եւ վնաս հասցրել 600-ից ավելի տների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: