Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ջրի բարձր որակ, ջրամատակարարման բարելավում. «Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է կատարված աշխատանքը

Ջրի բարձր որակ, ջրամատակարարման բարելավում. «Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է կատարված աշխատանքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ջրի բարձր որակ, ջրամատակարարման բարելավում. «Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է կատարված աշխատանքը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը կատարել է տարաբնույթ աշխատանքներ՝ իր սպասարկման տարածքում ջրամատակարարման որակը բարձրացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ ջրի տնտեսման, կորուստների նվազեցման հաշվին տարեց տարի բարելավվում է ջրամատակարարման տևողությունը:

«Նախորդ տարվա համեմատ այսօր տնտեսվել է մոտ 10-12 տոկոս ավելի ջրաքանակ: Դա նշանակում է, որ այդքան տոկոսով ավելի ջուր է մտնելու ջրամատակարարման համակարգ, արդյունքում ունենալու ենք ավելի լավ ջրամատակարարում, քան նախորդ տարի ամռանն էր»,-ասաց Արամ Սահակյանն ՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները շարունակական են:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը նշեց, որ տնտեսված ջրի հաշվին ձմռան ամիսներին, երբ ջրի սպառման ծավալը քիչ է, հնարավոր է լինում սահմանված գրաֆիկից ավելի ջրամատակարարում ապահովել: Ամռան ամիսներին, երբ ջրի սպառումը մեծանում է, վերադառնում են գրաֆիկով սահմանված ժամանակացույցին:

«Ասել, որ մենք բոլոր խնդիրներն այս պահին կարգավորել ենք, ճիշտ չի լինի, բայց հավատացեք, որ մենք անում ենք առավելագույնը, որ կարողանանք ապահովել ավելի լավ ջրամատակարարում: Ջրամատակարարման գրաֆիկից երբեմն շեղումներ լինում են, սակայն դրանք պայմանավորված են շինարարական աշխատանքներով, պլանային ջրազրկումներով: Տեղեր կան, որտեղ եղանակային պայմաններից կախված աշխատանքներ իրականացնելու հնարավորություն ունենում ենք ապրիլից սկսած, հետևաբար ստիպված ենք ամռան ամիսներին էլ աշխատել, որ արդեն աշնանը ավարտած լինենք»,-ասաց Կարապետ Օհանյանը: Նա նշեց, որ այսօր տարածքներ ունեն, որտեղ նվազագույն 4 ժամ ջրամատակարարում է հնարավոր լինում ապահովել: Հետևաբար, առաջնահերթ իրենց ռեսուրսները ներդնում են այդ տարածքների վրա, որպեսզի կարողանան ավելացնեն այդ ժամաքանակը:

«Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանը նշեց, որ ջրի որակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել: Նրա խոսքով, բոլոր պոմպակայանները վերաթարմացվել են, որի արդյունքում բարձրացվել է համակարգի հուսալիությունը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել տնտեսել տարեկան 4.7 մլն կիլովատ էլեկտրաէներգիայի տնտեսում:

«2019 թվականի ընթացքում նախատեսում ենք ջրառը կրճատել շուրջ 40 մլն խմ-ով: Դրա համար կատարվում են ջրագծերի փոխարինման, պոմպակայանների վերակառուցման աշխատանքներ և այլն: 2018 թվականին 13 կապտաժային հանգույցներ վերակառուցվել են, երկու նոր ջրամբար է կառուցվել, ինչպես նաև 5 նոր քլորակայան: 2019 թվականին նախատեսում ենք 12 կապտաժային հանգույցներ վերանորոգել, ինչպես նաև կառուցել նույնքան քլորակայան»,-ասաց Վահե Բատոյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի 560 հազար գործող բաժանորդ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan