Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով արագ գործարկման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով արագ գործարկման կարևորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով արագ գործարկման կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով պայմանավորված ընդգծեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն օդանավակայանի նշանակության մասին հայտնեց հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում:

«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը: Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը, դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ոլորտի զարգացման գործում ընդգծեց Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության անգնահատելի գործունեությունը:

«Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը, և կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է, և ունի շրջադարձային նշանակություն: Առաջինը՝ ասվեց արդեն, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք հիմա բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանի համար, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին, և դեռ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա: Երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ, գինեգործությունն է: Այսօր ՀՀ-ում գինեգործությունը շատ բուռն զարգացում է ապրում, և գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է, և շատ մեծ էներգիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնադրումն ու «Կարաս» գինու թողարկումը ՀՀ-ում, և, ըստ էության Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ և պատճառ հանդիսացավ, և մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Էռնեկյան ընտանիքին, և ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, և այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, և հույս ունենք ու համոզված ենք, որ դեռ կշարունակի ունենալ: Ուրախ եմ շատ, որ այսօր ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ, և այդ մթնոլորտի հաստատման գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որ կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն, և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Ես համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- նշեց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan