Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանի Հանրապետությունը 15-20 տարի անց դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 10-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:

«Աշխարհը անկանխատեսելի է, դժվար է, պրոբլեմատիկ է, բայց մենք փոքր լինելով հսկայական հնարավորություններ ունենք, եթե միացյալ լինենք ու հստակ ծրագիր ունենանք, թե ուր ենք գնում: Մենք կարիք ունենք Հայաստանի, որը կլինի ոչ թե ծրագրավորողների Հայաստան, այլ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և մաթեմատիկայի կենտրոն: Դրա համար տարբեր բաղադրիչներ են պետք: Այդ բաղադրիչներից մեկը ճանաչելիությունն է: «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցները եկել էին բացահայտելու Հայաստանը, և մենք պետք է օգնենք իրենց այդ հարցում, քանի որ միայն այդ ճանապարհով կարող ենք 15-20 տարի հետո լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը, և սա է իմ երազանքը»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ պետության պարագայում չափը կարևոր չէ, և Հայաստանը փոքր լինելով կարող է լինել գեղեցիկ երկիր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan