Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հատուկ քննչական ծառայության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայությունն իր բյուջետային ծախսերը նախատեսում է իրականացնել մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական վարույթի իրականացման և վերապատրաստումներ ու հատուկ ուսուցումներ կազմակերպելու նպատակով:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ընդգծել է ծառայության արդիականացման և մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված ծախսերի ավելացման կարևորությունը ներկայիս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում: Կարևորվել է նաև եվրոպական երկրներում գործող հակակոռուպցիոն մասնագիտացված ուսումնական հաստատություններում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Սասուն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունները կարևոր են և կդիտարկվեն ծառայության կողմից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan