Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

2018թ.-ին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը. Ջանջուղազյան

2018թ.-ին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը. Ջանջուղազյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
2018թ.-ին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը. Ջանջուղազյան

Ազգային ժողովը քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

 
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը պետք է իր մեջ պարունակի տեղեկատվություն օրենսդրական այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող էին ազդել բյուջեի կատարման վրա, պետք է լինեն փաստացի ցուցանիշների վերլուծություններ, պահուսատային ֆոնդի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ և այլն:

«Ներկայացված փաստաթուղթը մեծածավալ է: Գաղտնիք չէ, որ հիմնական ենթադրությունը, որը հանգեցնում է տնտեսության վերաբերյալ կանխատեսման, կանխորոշվում է բյուջեի եկամուտների ցուցանիշը: Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր: Սրանք բնականոն վիճակում կանխատեսելի ռիսկեր են, բայց կա նաև մեկ այլ խումբ: Հարկ է նշել, որ պետական պարտքից կախված՝ հարկաբյուջետային կանոններն այլևս չեն կիրառվելու, կիրառվելու է ժամանակակից մոտեցումներով կանոն»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը:

 
Նախարարը շեշտեց, որ 2018թ.-ին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը, հարկաբյուջետային ու ֆինանսական համակարգի կայունությունը. «Նախատեսված ծրագրերը կատարվել են ակնկալվող չափով»:

Ըստ Ջանջուղազյանի՝ արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ: «Լա՞վ է սա, թե վա՞տ... կանխատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները աճել են 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրները՝ 2,5 տոկոսով»,- մանրամասնեց նախարարը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan