Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախկինում իմ ներկայացրած բոլոր շահերից ինձ հեռացված եմ համարում. Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը

Նախկինում իմ ներկայացրած բոլոր շահերից ինձ հեռացված եմ համարում. Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախկինում իմ ներկայացրած բոլոր շահերից ինձ հեռացված եմ համարում. Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը

Ինձ համար բարձր պատիվ է ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնն այսօր երդմամբ ստանձնելը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ «Սա ՀՀ-ում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված բարձր դատական պաշտոնն է»,-ասաց նա և հիշեցրեց, որ այս պաշտոնում իր ընտրությունը երկար ճանանապարհ է անցել, տևել է մեկ տարի։

Վահե Գրիգորյանը նշեց, որ այդ պաշտոնի ծանրությունը կայանում է նաև նրանում, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողությունների տիրույթում։ «Սա իշխանության մարմիններից միակն է, որ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ, որն իր մեջ և իր կազմով ունի սահմանադրականության ճեղքեր»,- ասաց նա և հավելեց, որ ամենայն մանրամասնությամբ ինքը մտադիր է դրա մասին քննարկել ՍԴ նախագահի և գործընկեր դատավորների հետ և գալ համատեղ լուծման։

Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր այս երդումը տալով, դառնալու է Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը։ «Դուք չեք սխալվում լսելով այն, ինչ ես ասում եմ. ես դառնալու եմ երկրորդ դատավորը։ Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։ Այս բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ՝ մենք տալու ենք սրանց պատասխանը։ Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրական ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են»,-ասաց նա։

Ըստ նրա, խնդիրները լուծումներ ունենում են։ «Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասաց նա։

Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ խստիվ պետք է պահանջի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն չանել և խաղաղ հավաքները իրականացնել խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան։

«Ցանկանում եմ նաև բոլորին և ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, որ ես ամենայն պատասխանատվությամբ ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ապահովելու եմ սահմանադրական գերակայությունը և այդ կամքի գերակայության ապահովման ընթացքում նախկինում իմ ներկայացրած բոլոր շահերից ինձ հեռացված եմ համարելու։ Ես այդ դիրքում և պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որը երդմամբ ստանձնելու եմ։ Ես այս դահլիճում թողնելու եմ նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք փաստաբան լինելու ժամանակ ունեցել եմ իմ ընկերների և բոլոր մնացածի հետ, ինչպես և բոլոր քաղաքացական հայացքների և ազատ քաղաքացու կարգավիճակում կողմնապահության դրսևորումները»,-ասաց նա։

Վերջում արդեն Վահե Գրիգորյանը երդվեց․ «Ստանձնելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan