Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դիլիջանն առաջիկայում զարգանալու է ինտելեկտուալ տուրիզմի ուղղությամբ

Դիլիջանն առաջիկայում զարգանալու է ինտելեկտուալ տուրիզմի ուղղությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիլիջանն առաջիկայում զարգանալու է ինտելեկտուալ տուրիզմի ուղղությամբ

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովով տրվում է «Ներդրեք Տավուշում» գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին համաժողովի ընթացքում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և տեղեկացրեց, որ գործընթացը փոքր ֆորումներով՝ լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Այս արշավի միջոցով ներկայացվելու են Տավուշի հնարավորությունները, առավելությունները, որ մարզ գալու հարցում ներդրողը համարձակ լինի:

«Մեր մարզի ամենամեծ առավելությունը մարդկային ներուժն է, մարդիկ են, ովքեր պահում են սահմանը, արժեք են ստեղծել և ստեղծում, որի շնորհիվ շարունակելու ենք զարգացումը: Կարևոր խնդիրներից է զբոսաշրջության զարգացումը, ինչի համար մենք ունենք մեծ ներուժ: Ապրելով Տավուշում՝ կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի է բնությունը, առանձնանում են գեղատեսիլ, պատմամշակութային վայրերը, մարդիկ, որոնք նոր շունչ են հաղորդում ծրագրերին»,-ասաց Տավուշի մարզպետն՝ առանձնացնելով մարզում զբոսաշրջության լուրջ հնարավորություններ ունեցող տարածքները: Նա այդ համատեքստում կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը՝ ճանապարհների, օդային փոխադրումների տեսքով:

Տավուշի մարզպետը տեղեկացրեց, որ Դիլիջանն առաջիկայում զարգանալու է ինտելեկտուալ տուրիզմի ուղղությամբ: Մասնավորապես, կրթական, մշակութային: Կրթական տուրիզմի համատեքստում մարզպետն առանձնացրեց Դիլիջանի միջազգային դպրոցը, «Այբ»-ը, «Թումո» կենտրոնը, «Արմատ» և ռոբոտաշինության խմբակներ, Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ծրագիրը, Գեղարվեստի ակադեմիան, Երաժշտական քոլեջը և այլն: 

«Սա առաջին հերթին կոչ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց երեխաների կրթությունը կազմակերպեն Դիլիջանում: Համոզված եմ մեկ տարի հետո հաջող առաջխաղացում կունենանք»,-ասաց մարզպետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan