Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանի թեկնածուն պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում. Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր քաղաքապետին

Էրդողանի թեկնածուն պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում. Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր քաղաքապետին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանի թեկնածուն պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում. Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր քաղաքապետին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների 54%-ը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:

«Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ընտրություններում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահը:

Ինչ վերաբերում է հաղթած թեկնածուին, ապա նա հայտարարել է, որ սրանով թե՛ Ստամբուլի, թե՛ Թուրքիայի համար «նոր փուլ» է սկսվում:

«Մենք Ստամբուլի պատմության մեջ նոր էջ ենք բացում: Այդ էջում կլինի արդարություն, հավասարություն և սեր»,-հայտարարել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը հրաժարվել էր ընդունել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

BBC-ն նկատում է, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուի հաղթանակը չափազանց կարևոր էր նախագահ Էրդողանի համար, որի համոզմամբ՝ «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan