Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով:

Ա. Բեգլարյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու տեղի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ ակադեմիական շրջանակների, Կալիֆորնիայի նահանգային իրավապահ մարմինների և Սենատի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանի այցի օրակարգը նպատակաուղղված է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակը բարձրացնելուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan