Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:

Իր խոսքում նախարարը նշել է, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:

Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan