Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը Մեղրիի ազատ տնտեսական գոտում զարգացման մեծ ներուժ է տեսնում. Սյունիք այցի ամփոփում

Արմեն Սարգսյանը Մեղրիի ազատ տնտեսական գոտում զարգացման մեծ ներուժ է տեսնում. Սյունիք այցի ամփոփում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը Մեղրիի ազատ տնտեսական գոտում զարգացման մեծ ներուժ է տեսնում. Սյունիք այցի ամփոփում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքը համարում է հպարտանալու արժեքներ և մեծ ներուժ ունեցող մարզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նախագահը կիսվեց Սյունիքի մարզ երկօրյա իր այցի տպավորություններով՝ շեշտելով, որ գտնվել է մի չնաշխարհիկ բնություն ունեցող վայրում, որտեղ, կարծես թե, ամեն ինչ կա։

Նախագահը ցավով նշեց, որ այդ մեծ ներուժի մի մասը դեռևս չի օգտագործվում։

«Եթե սկսենք, օրինակ, Մեղրիից, հույս ունեմ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին շատ արագ կբացվի։ Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն ոչ միայն Սյունիքի համար կիրառական, կյանքի նշանակություն ունի, այլ նաև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ պատրաստեն և հետաքրքրված են, որպեսզի Հայաստանի ազատ տնտեսական գոտին օգտագործեն՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուկա մտնելու համար»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության մասին՝ նախագահը էական համարեց այն, որ Հայաստանի մասշտաբներով հսկա կառույցը միշտ ուշադրությամբ հետևի բնապահպանական խնդիրների լուծմանը և սոցիալական ծրագրերի իրագործմանը, որը, ըստ Սարգսյանի, կոմբինատի ղեկավարությունը իրականացնում է։

«Կոմբինատը գոյություն ունի տասնյակ տարիներ, շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի և Քաջարանի բնակիչների համար։ Հետաքրքիր է՝ Քաջարանի բնակիչների հետ հանդիպելիս ինձ տպավորեց այն, որ իրենք ասում էին «մեր կոմբինատը»։ Այսինքն՝ անկախ նրանից, թե կոմբինատի տնօրենը ով է, կոմբինատը իրենցն է։ Այդ բնակիչները ծնվել են և մեծացել են այն ժամանակ, երբ իրենց հայրերն են այնտեղ աշխատել, և հիմա իրենք էլ են աշխատում այդ կոմբինատում և մտածում են, որ իրենց զավակները նույնպես պետք է աշխատեն այնտեղ։ Քաջարանի բնակիչների հետ զրույցելիս ինձ մոտ նույն զգացումն էր, որ կոմբինատը իրենց է, և դա շատ գեղեցիկ է»,- ընդգծեց Սարգսյանը։

Նախագահը ցավով նշեց նաև, որ Կապանը, որը եղել էր արդյունաբերական քաղաք, ներկայում այդ արդյունաբերության մի մեծ մասը կորցրել է։

«Ինչու եմ ասում կորցրել ենք, որովհետև արդյունաբերության մի մեծ մասը կորցնելով, նաև աշխատանքային տեղերն են կորցնում, անհատները լքում են իրենց հայրենիքը, տեղափոխվում են Երևան, հետո գուցե արտասահման, այն դեպքում, որ կարող էին ապրել այնտեղ։ Նույն Կապանում եղել է և թեթև, և սննդի արդյունաբերություն»,- ասաց Սարգսյանը։

Սակայն դրան զուգահեռ Սյունիքում կան մի շարք ձեռնարկություններ, որոնք, ըստ Սարգսյանի, զարգանալու և ընդլայնվելու ներուժ ունեն․այդ ձեռնարկություններից են՝ «Սյունիք Ֆուդ» ընկերությունը, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ և «Մարիլա» ընկերությունը, որը զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։

Նախագահը կարևորեց այդ ընկերությունների զարգացմանն աջակցելը և պատրաստակամություն հայտնեց օգնելու այդ ընկերություններին՝ արտաքին շուկա դուրս գալու համար։

Սարգսյանին շատ էր տպավորել Քարահունջ համայնքում կազմակերպված ամենամյա թթի փառատոնը։ Նախագահի համար զարմանալի էր, թե ինչքան շատ մարդ էր մասնակցում այդ միջոցառմանը, և՝ այդ մարդկանց ուրախությունն ու միասնությունը։

«Հետաքրքրիր էր՝ ընդամենը մի հատապտուղ,բայց դրա մեջ կա ոչ միայն նրա վերամշակումից ստացված ոգելից խմիչքը, այլ նաև ինչ-որ իմաստ, փիլիսոփայություն։ Թթի մեջ կա նաև մի ընդհանուր համայնքի պատմություն և մարդիկ, ովքեր հպարտ են, որ իրենց անունը Քարահունջ է։ Իսկապես շատ տպավորիչ էր, այն ուրախությունը, որ կար այդ տոնի առիթով և մարդկանց թիվը, որ եկել էին ոչ միայն շրջակա գյուղերից և քաղաքներից, այլ նաև Երևանից»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը հորդորում է Սյունիքի բնակիչներին միայն թթի փառատոնով չբավարարվել, որովհետև մարզը ոչ միայն թթով է հարուստ, այլ նաև մրգերով, ծաղիկներով և այլն։

Պատմելով Գորիս իր այցի տպավորություններից՝ նախագահն ասաց, որ այդ քաղաքում զգաց հանգստություն և միասնություն՝ սկսած Ակսել Բակունցի տուն-թանգարանից, վերջացրած քաղաքի բոլոր թաղամասերից։

«Երեք տարբեր տեղ՝ Մեղրի, Կապան, Գորիս, կարծես թե, նույն ժողովուրդն են, բայց երեք քաղաքի բնակիչները շատ տարբեր են իրարից և գեղեցիկ»,- ընդգծեց Սարգսյանը։

Եզրափակելով իր խոսքը՝ նախագահը նշեց, որ պետք է օգնել, որպեսզի Մեղրիում ազատ տնտեսական գոտին հնարավորինս շուտ բացվի, որն իր հերթին կխթանի առևտրի և արտադրական հնարավորությունների զարգացումը։

«Վստահ եմ, որ տեղական իշխանությունները և Կառավարությունը կլուծեն առկա հարցերը։ Որոշ դեպքերում ինքս կարող եմ օգնել մարդկանց կամ լուծել փոքրիկ խնդիրներ»,- եզրափակեց Սարգսյանը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan