Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն քննարկում է ԱԻՆ-ի որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ԱԻՆ-ի որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն քննարկում է ԱԻՆ-ի որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու հարցը

ՀՀ կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝  օդերևութաբանության  և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Սա նույնպես մեր քաղաքականության մի մասն է: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն) որոշ գործառույթներ, մասնավորապես անտառային մոնիտորինգի մասով, Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով, Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Ներկայումս «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan