Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա. Դոնալդ Տուսկ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով եւ միջազգային իրավունքի եւ սկզբունքների համաձայն: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Խոսել ենք տարածաշրջանում կայունության մասին, քննարկել չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Ռազմական լուծում չկա, կա միայն քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների համաձայն: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների՝ արդար եւ երկարատեւ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:«Սակայն ինչպես համանախագահները, այնպես էլ մենք մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Կարեւոր են զսպվածությունը, խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը: ԵՄ-ն աջակցում է խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությունը եւ պատրաստ է նպաստել բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցներին»,- հավելել է նա:

Գրում է՝ News.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan